երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Կարմիր Խաչը քննադատել է Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին՝ պատանդների և գերիների «անվայել» փոխանակման համար

Կարմիր Խաչը քննադատել է Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին՝ պատանդների և գերիների «անվայել» փոխանակման համար

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) քննադատել է ինչպես պաղեստինյան ՀԱՄԱՍ-ին, այնպես էլ Իսրայելին՝ Գազայի հատվածում իսրայելական պատանդների վեցերորդ փոխանակման ժամանակ իսրայելական բանտերում պահվող պաղեստինցի գերիների նկատմամբ պահվածքի համար, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։

 

«ԿԽՄԿ-ն շարունակում է իր մտահոգություններն արտահայտել պատանդների և կալանավորների ազատ արձակման բնույթի վերաբերյալ:

 

Չնայած բազմաթիվ կոչերին, որ բոլոր փոխանցումներն իրականացվեն արժանապատիվ և գաղտնի միջավայրում, բոլոր կողմերը, ներառյալ միջնորդները, պետք է ավելին անեն ապագա փոխանակումները բարելավելու համար»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ։

Այսօր կողմերի միջև տեղի է ունեցել հերթական փոխանակումը, որի ընթացքում 369 պաղեստինցի բանտարկյալների դիմաց երեք իսրայելցի պատանդ է ազատ արձակվել։

Ամեն անգամ, երբ իսրայելցի պատանդներին ազատ են արձակում, պաղեստինյան խումբը նրանց «ազատման վկայագրեր» է հանձնում և լուսանկարների մի ամբողջ շարք է անցկացնում։

Իրենց հերթին Գազայում բողոքում են խոշտանգումներից, որոնց, նրանց վկայություններով, ենթարկվում են պաղեստինցի բանտարկյալները։

  • Կիսվել: