չորեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2025
Կարևորվել է Ադրբեջան-Թուրքիա-Սիրիա համագործակցության եռակողմ ձևաչափի զարգացումը

Կարևորվել է Ադրբեջան-Թուրքիա-Սիրիա համագործակցության եռակողմ ձևաչափի զարգացումը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ Ալ-Շեյբանիի հետ:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Նախարարներն ընդգծել են Ադրբեջանի և Սիրիայի միջև լայն համագործակցության հեռանկարները:

Բայրամովը երախտագիտություն է հայտնել երկարատև դադարից հետո Սիրիայում Ադրբեջանի դեսպանության աշխատանքի վերականգնմանը ցուցաբերած աջակցության համար:  Նա նաև ընդգծել է, որ Բաքուն մտադիր է մասնակցել Սիրիայի վերականգնման գործընթացին:

Հաղորդվում է նաև, որ կարևորվել է Ադրբեջան-Թուրքիա-Սիրիա համագործակցության եռակողմ ձևաչափի զարգացումը։ 

Նախարարները մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

  • Կիսվել: