շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Կարապետյանի քրեական հետապնդումը մեր նորագույն պատմության ամենատխուր էջերից է. Ստեփանյան

Կարապետյանի քրեական հետապնդումը մեր նորագույն պատմության ամենատխուր էջերից է. Ստեփանյան

Հայտնի ձեռնարկատեր եւ բարերար Սամվել Կարապետյանի քրեական հետապնդումը, անկասկած, մեր նորագույն պատմության ամենատխուր էջերից մեկն է։ Այս մասին հայտնել է «СТИНКОМ» ընկերությունների խմբի (ՌԴ) նախագահ Գենադի Ստեփանյանը։

«Միակ բանը, որ Կարապետյանը կարող էր ակնկալել Հայաստանի ցանկացած կառավարությունից, երախտագիտությունն է իր պատմական հայրենիքին անձնուրաց նվիրվածության համար։ Սակայն, ցավոք, ներկայիս կառավարությունը որոշել է գործել բոլորովին հակառակ ձեւով եւ ծածկվել անջնջելի ամոթով։

Սամվել Կարապետյանն իմ ընկերն է, եւ ես ու մեր մյուս բոլոր ընկերները կանենք ամեն ինչ՝ այս 
աղաղակող անարդարությունը հաղթահարելու համար։ Վստահ եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը եւ մեր պատմությունն ամեն ինչ եւ բոլորին իրենց տեղը կդնեն։ Անկասկած, Սամվելին վիճակված է լինել ամենաարժանավորների շարքում»,- նշել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: