հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կանադայի արտաքին գործերի կոմիտեի պահպանողականները Լաչինի միջանցքի շրջափակման հարցով հրատապ լսումներ կհրավիրեն

Կանադայի արտաքին գործերի կոմիտեի պահպանողականները Լաչինի միջանցքի շրջափակման հարցով հրատապ լսումներ կհրավիրեն

Կանադայի արտաքին գործերի կոմիտեի պահպանողականներն աշխատում են այլ ընդդիմադիր կուսակցությունների հետ Արցախում/Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի շրջափակման հարցով հրատապ լսումներ հրավիրելու ուղղությամբ։ Այս մասին Թվիթերում գրառում է կատարել Կանադայի Համայնքների պալատի անդամ Գարնեթ Ջենուիսը։

«Մեր հանձնաժողովը պետք է հավաքվի այս շաբաթ։ Ադրբեջանը պետք է դադարեցնի շրջափակումը»,- գրել է նա։

Գարնեթ Ջենուիսն իր գրառմանը կցել է մեկ այլ պատգամավորի՝ Ստեֆան Բերժերոնի գրառումը, ըստ որի՝ «Քվեբեկի դաշինք» կուսակցության անդամների նախաձեռնությամբ և պահպանողականների ու նոր դեմոկրատների աջակցությամբ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկում տեղի կունենա «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի արգելափակման վերաբերյալ»: 

 

  • Կիսվել: