Կալասը հայտարարել է, որ ԵՄ երկրների դիվանագետները չեն պատրաստվում տարհանվել Կիևից
ԵՄ դիվանագիտական կորպուսը չի պատրաստվում լքել Կիևը: Այս մասին մայիսի 28-ին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, պատասխանելով հարցին՝ Ռուսաստանը սպառնացել է Եվրոպային ու Ուկրաինային՝ նշելով, որ դիվանագիտական անձնակազմը պետք է լքի Կիևը:
«Երեկ լսեցինք Ուկրաինայից, որ բոլոր դեսպանատները մնացին, բացի մեկից, այնպես որ դա նույնպես քաջություն էր պահանջում այդ դեսպանատներից, բայց այո՛, բոլոր եվրոպականները մնացին, իսկ Ամերիկան հեռացավ»,- նշել է Կալասը:
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանությունն իր հերթին արձագանքել է Կալասի այս հայտարարությանը՝ նշելով, որ դեսպանատունը բաց է։ «Մեր գործունեության մեջ որևէ փոփոխություն չկա, և հակառակի վերաբերյալ տեղեկությունները կեղծ են։ Պետքարտուղարության համար ամերիկացիների անվտանգությունն ու ապահովությունն ամենաբարձր առաջնահերթությունն են, և պարբերաբար վերանայում է Կիևում ԱՄՆ դեսպանատան անվտանգության վիճակը։ Մենք կրկին ընդգծում ենք մեր կոչը, որ ամերիկացիները զինված հակամարտության պատճառով որևէ պատճառով չմեկնեն Ուկրաինա»,-նշված է դեսպանության սոցցանցային էջերում։


