Կալասի հայտարարությունները դուրս են նրա մանդատի շրջանակներից. Զախարովա
Եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, ով աչքի է ընկել Ռուսաստանի վերաբերյալ մի շարք սկանդալային հայտարարություններով, հնչեցնում է օտար գաղափարներ, որոնք դուրս են նրա մանդատից, և անհասկանալի է, թե ով է դրանք նրան թելադրում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Զախարովան ընդգծել է, որ Եվրոպական միությունում ավելի ու ավելի շատ մարդիկ են հարցեր տալիս, թե ով է Կայա Կալասը և ում անունից է նա խոսում։
«Սա արդեն նման է «Մապետ շոուի», երբ զվարճալի խոզուկները, գորտուկները, ինչ-որ այլ կերպարներ, աղջիկներ, տղաներ, երեխաներ՝ նրանք կարծես թե ինչ-որ բառեր են արտասանում, բերան են բացում: Երեխաները մեծանում են, նրանք սկսում են հասկանալ, որ ոչ թե զվարճալի Քերմիտ գորտն է խոսում, այլ որ նստած է մի դերասան, ով հորինել է այդ կերպարը»,- պարզաբանել է Զախարովան։
Ավելի վաղ իր ելույթներից մեկում Կալասը հայտարարել էր, թե վերջին 100 տարում Ռուսաստանն իբր հարձակվել է ավելի քան 19 երկրի վրա։ Այնուհետև Կալասը կրկնել էր այս թեզը՝ հավելելով, որ Ռուսաստանը «հարձակումներ» է գործել մի քանի տասնյակ երկրների վրա, այդ թվում՝ Աֆրիկայում։ Զախարովան նախկինում նշել էր, որ Կալասի նմանատիպ հայտարարություններն արտացոլում են նրա դպրոցական ծրագրի գիտելիքների մակարդակը։


