շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կալանավորվածների ճամբարից մոտ 50 ռուս կին է անհետացել

Կալանավորվածների ճամբարից մոտ 50 ռուս կին է անհետացել

Մոտ 50 ռուս կանայք՝ երեխաների հետ, որոնց Սիրիայում կալանավորել էին ԻՊ-ի հետ կապ ունենալու պատճառով, անհետացել են կալանավորվածների ճամբարից, տեղեկացնում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով BBC-ին:

Նշվում է, որ հնարավոր է, որ նրանք անհետացել են ճամբարից զանգվածային փախուստի ժամանակ: Այդ ամենը տեղի է ունեցել երկրում թուրքական գործողություններից առաջ: Ճամբարը քրդերի վերահսկողության ներքո էր: Թուրքիայի գործողությունների ժամանակ վերահսկոզների թիվը նվազել է, և նրանց հաջողվել է փախուստի դիմել

Աղբյուրը նշվում է, որ կանանց քշել են անապատ, նրանք որոշ ժամանակ թափառել են, բայց հետո նրանց, հավանաբար, բռնել են սիրիական զինյալները, որոնք կռվում էին Թուրքիայի համար: Դրանից հետո Սիրիայում փախուստի դիմած ռուս կանանց հետքերը կորվել են:

  • Կիսվել: