ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
10 հազար չեչեն զինծառայողներ պատրաստվում են Ուկրաինա մեկնել․ Կադիրովն առաջարկել է Զելենսկուն՝ ներողություն խնդրել Պուտինից

10 հազար չեչեն զինծառայողներ պատրաստվում են Ուկրաինա մեկնել․ Կադիրովն առաջարկել է Զելենսկուն՝ ներողություն խնդրել Պուտինից

10 հազար չեչեն զինծառայողներ պատրաստվում են Ուկրաինա մեկնել։ Այս մասին հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։

"Պաշտոնապես հայտարարում եմ, որ ամենաթեժ կետերն Ուկրաինայում կզբաղեցնեն հենց չեչեն մարտիկները, մարտիկները, որոնք ծառայում են Ահմադ-Հաջի Կադիրովին։ Եթե դուք իսկապես ցանկանում եք հանդիպել մեզ հետ, ապա հրավիրում ենք հաճույքով հանդիպելու մեզ այնտեղ։ Մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի, որպեսզի ապահովենք չեչեն ժողովրդի անվտանգությունը",- չեչեն զինծառայողների հետ հանդիպմանը հայտարարել է Կադիրովը՝ առաջարկելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ներողություն խնդրել Գերագույն գլխավոր հրամանատար, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: