ուրբաթ, ապրիլ 11
11 / 4 / 2025
Կա վրաց-ամերիկյան հարաբերությունների 2 սցենար, 2-ին էլ պատրաստ ենք. Կոբախիձե

Կա վրաց-ամերիկյան հարաբերությունների 2 սցենար, 2-ին էլ պատրաստ ենք. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նշել է վրաց-ամերիկյան հարաբերությունների զարգացման երկու սցենար, գրում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը:
Առաջինի սցենարի դեպքում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհաղթի «խորքային պետությանը», ինչը կօգնի ամրապնդել հարաբերությունները երկու երկրների միջև։
Երկրորդ սցենարի դեպքում, ըստ Վրաստանի վարչապետի, Թրամփին չի հաջողվի հաղթել «խորքային պետությանը», և այդ պարագայում վտանգ կա, որ վրաց-ամերիկյան հարաբերություններում իրադարձությունները կզարգանան նույն ոգով, ինչ վերջին չորս տարիներին։

«Մենք պատրաստ ենք երկու սցենարներին, բայց ոչ մի դեպքում ոչ ոք չի կարողանա խարխլել վրացական պետության ինքնիշխանությունն ու անկախությունը»,- ընդգծել է Իրակլի Կոբախիձեն։

  • Կիսվել: