երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ջերմաստիճանը Եվրոպայում, միջին համաշխարհային ցուցանիշների համեմատ, կրկնակի բարձրացել է

Ջերմաստիճանը Եվրոպայում, միջին համաշխարհային ցուցանիշների համեմատ, կրկնակի բարձրացել է

Վերջին 30 տարիներին ջերմաստիճանը Եվրոպայում, միջին համաշխարհային ցուցանիշների համեմատ, ավելի քան կրկնակի բարձրացել է, ինչն ամենաբարձր ցուցանիշն է բոլոր աշխարհամասերում, նշվել է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության (ՀՕԿ)՝ ՄԱԿ-ի կայքում հրապարակված հաշվետվությունում։

«Վերջին 30 տարիներին ջերմաստիճանը Եվրոպայում, միջին համաշխարհային ցուցանիշի համեմատ, ավելի քան կրկնակի բարձրացել է, սա ամենաբարձր ցուցանիշն է բոլոր աշխարհամասերում»,- նշվել է փաստաթղթում։

ՀՕԿ-ը նախազգուշացրել է, որ քանի որ գլոբալ ջերմացման միտումը շարունակվում է, բացառիկ շոգը, անտառային հրդեհները, հեղեղումները եւ կլիմայի փոփոխության այլ հետեւանքներ կազդեն հասարակության, տնտեսության եւ էկոհամակարգի վրա։

«1991-2021թթ. ջերմաստիճանը Եվրոպայում զգալիորեն բարձրացել է, միջինը մոտ +0,5°C։ Արդյունքում՝ 1997-2021թթ. Ալպերի սառցադաշտերը բարակել են 30 մետրով»,- նշվել է հաշվետվությունում։

ԵՄ-ում ջերմոցային գազերի արտանետումները 1990-2020թթ. կրճատվել են 31 տոկոսով՝ նպատակ ունենալով մինչեւ 2030թ. կրճատումը հասցնել 55 տոկոսի, ավելացրել են կազմակերպությունում։

«Եվրոպան աշխարհի տաքացման կենդանի պատկերն է եւ մեզ հիշեցնում է այն մասին, որ անգամ լավ պատրաստված հասարակությունն ապահովագրված չէ ծայրահեղ եղանակային երեւույթների հետեւանքներից։ Այս տարի, ինչպես եւ 2021թ., Եվրոպայի մեծ մասը տուժել է շոգի եւ երաշտի ուժեղ ալիքներից, որոնք առաջ են բերել անտառային հրդեհներ։ 2021թ. բացառիկ հեղեղումները հանգեցրել են մարդկանց մահվան եւ ավերածությունների»,- փաստաթղթում մեջբերվել են ՀՕԿ-ի գլխավոր քարտուղար Պետերի Թաալասի խոսքերը։ 

  • Կիսվել: