կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գազայի հյուսիսում ու հարավում դաժան մարտեր են ընթացել. պատերազմի սկզբից ի վեր՝ պաղեստինցի զոհերի թիվը հասել է 20 հազարի

Գազայի հյուսիսում ու հարավում դաժան մարտեր են ընթացել. պատերազմի սկզբից ի վեր՝ պաղեստինցի զոհերի թիվը հասել է 20 հազարի

Իսրայելական բանակը գրոհել է և ձերբակալել Գազայի հատվածի հյուսիսում գործող վերջին երկու հիվանդանոցների անձնակազմին, հայտնում է AP-ը:

Նշվում է, որ երեքշաբթի Իսրայելը շարունակել է ռմբակոծությունները Գազայի հատվածի հարավում գտնվող քաղաքների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 45 պաղեստինցի, այդ թվում՝ երեխաներ:

Ինչպես նշել է Իսրայելի պաշտպանության նախարարը՝ իսրայելական ուժերը մտել են Գազայի հյուսիսում գտնվող ՀԱՄԱՍ-ի թունելների ցանցը՝ տարածաշրջանում զինյալներից ՛՛վերջնական մաքրման՛՛ շրջանակներում։ Ծանր մարտեր են ընթանում զորքերի և զինյալների միջև Գազայի խիտ բնակեցված հյուսիսում: 

Իսրայելական զորքերը հարձակվել են հյուսիսում գտնվող մի շարք հիվանդանոցների և ապաստարանների վրա՝ ձերբակալելով տղամարդկանց և վտարելով այնտեղ ապաստանած մյուս մարդկանց:

Դաժան մարտեր են ընթացել նաև Գազայի հատվածի հյուսիսում, որը անապատի է վերածվել իսրայելական տանկերի և զորքերի ներխուժումից յոթ շաբաթ անց: Երեքշաբթի զինվորականները հայտարարել են, որ իրենց ուժերը «օպերատիվ հսկողության տակ են վերցրել» Ջաբալիա փախստականների ճամբարը:

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ պատերազմի սկզբից ի վեր զոհերի թիվը հասել է 20 հազարի:

 

  • Կիսվել: