երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իտալիայի փոխվարչապետը չի բացառում՝ երկիրը կարող է դուրս գալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունից

Իտալիայի փոխվարչապետը չի բացառում՝ երկիրը կարող է դուրս գալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունից

Իտալիայի մասնակցությունը ՛՛Մեկ գոտի, մեկ ճանապարհ՛՛ նախաձեռնությանը երկրի համար չի ապահովել սպասված արդյունքները: Այս մասին ասել է Իտալիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։

Նա հավելել է, որ խորհրդարանում կքննարկվի նախաձեռնությունից Հռոմի դուրս գալու որոշումը:

՛՛Մենք ցանկանում ենք շարունակել ինտենսիվ համագործակցությունը Չինաստանի հետ, սակայն պետք է վերլուծենք Իտալիայից արտահանումները։ Իտալիայի արտահանումը Չինաստան 2022 թվականին կազմել է 16,5 մլրդ, Ֆրանսիային՝ 23 մլրդ եվրո, Գերմանիային՝ 107 մլրդ եվրո։ Խորհրդարանը պետք է գնահատական տա և որոշի՝ արդյոք պետք է շարունակել մեր մասնակցությունն այս նախագծին՛՛,-ասել է Տայանին։

Նշվում է, որ սեպտեմբերի 3-ին Տայանին կմեկնի Պեկին, որտեղ կքննարկվի Իտալիայի՝ հուշագրից դուրս գալու հարցը:

 

  • Կիսվել: