կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Իտալիայի ՊՆ պատվիրակությունը Բաքվում քննարկում է ռազմական համագործակցության հեռանկարները

Իտալիայի ՊՆ պատվիրակությունը Բաքվում քննարկում է ռազմական համագործակցության հեռանկարները

Հոկտեմբերի 31-ին Ադրբեջանի պաշտպանության առաջին փոխնախարար, գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիեւը հանդիպել է այցով Ադրբեջանում գտնվող Իտալիայի ԶՈւ պատվիրակության հետ, որը գլխավորում է գլխավոր շտաբի պետ, ծովակալ Ջուզեպե Կավո Դրագոնեն։

Ինչպես տեղեկացրել է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ-ին, կողմերը քննարկել են Ադրբեջանի եւ Իտալիայի միջեւ ռազմական համագործակցության հեռանկարները, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Հանդիպումը կարեւոր է իտալական մամուլում վերջին հրապարակումների հետ կապված։ Մասնավորապես, La Republicca պարբերականը գրել էր, որ Ադրբեջանն արդեն որոշ ժամանակ է՝ բանակցություններ է վարում Իտալիայից սպառազինություններ գնելու վերաբերյալ։ Բաքվի գնումների ցուցակում են ուսումնամարզական ինքնաթիռները, գրոհային հրացանները, զենիթային ինքնագնաց կայանքները, զենիթահրթիռային համալիրների մարտկոցները, տրանսպորտային ինքնաթիռները եւ սուզանավերը։ Բոլոր բանակցություններն անցկացվում են Իտալիայի պաշտպանության նախարարության գրասենյակների միջոցով։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: