երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Իտալիան ու Կատարը կոչ են արել թուլացնել լարվածությունը և ապահովել էներգետիկ անվտանգությունը

Իտալիան ու Կատարը կոչ են արել թուլացնել լարվածությունը և ապահովել էներգետիկ անվտանգությունը

Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Դոհայում կայացած բարձր մակարդակի հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները, տեղեկացնում է «Al Jazeera»-ն:

Նշվում է, որ երկու կողմն էլ ընդգծել է, որ պետք է թուլացնել լարվածությունը։ Նրանք գտնում են, որ ստեղծված ճգնաժամը լուծելու լավագույն ճանապարհը քաղաքական երկխոսությունն ու դիվանագիտությունն են։

Կատարի իշխանությունների տարածած հաղորդագրության համաձայն՝ երկու առաջնորդներն անդրադարձել են նաև էներգետիկայի և մատակարարման շղթաների վրա ճգնաժամի ունեցած ազդեցությանը՝ ընդգծելով տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ապահովման կարևորությունը:

 

  • Կիսվել: