երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Իտալական ավիացիոն ընկերությունը վաճառվել է Թուրքական «Baykar»-ին

Իտալական ավիացիոն ընկերությունը վաճառվել է Թուրքական «Baykar»-ին

Հունական «Kathimerini» թերթն անդրադարձել է «Baykar» անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող ընկերության կողմից իտալական «Piaggio Aerospace» ավիացիոն ընկերության գնմանը, գրում է ermenihaber.am-ը:

Հունական թերթը նշում է, որ Աթենքը դեմ է այդ գործարքին և պատրաստվում է պաշտոնական բողոքի նոտա հղել վաճառքի վերաբերյալ։

Հունաստանը հայտնում է, որ այդ գործարքը հանդիսանում է Եվրամիության (ԵՄ) կանոնների խախտում։ 2019-ին ԵՄ-ի կողմից ուժի մեջ մտած կանոնակարգը պահանջում է, որ միության անդամները նախապես տեղեկացված լինեն օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին անվտանգության և հասարակական կարգի հնարավոր սպառնալիքների դեպքում։

Ըստ «Kathimerini» թերթի՝ Հունաստանի իշխանությունները պնդում են, որ պետք է թափանցիկ լինի ռազմական համագործակցությունը, հատկապես եթե խոսքը վերաբերում է Թուրքիային։

 

  • Կիսվել: