չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Իսրայելը սպասում է ԱՄՆ-ի կանաչ լույսին, որպեսզի Իրանին վերադարձնի քարի դար. Կաց

Իսրայելը սպասում է ԱՄՆ-ի կանաչ լույսին, որպեսզի Իրանին վերադարձնի քարի դար. Կաց

Իսրայելը պատրաստ է վերսկսել պատերազմն Իրանի դեմ և սպասում է Միացյալ Նահանգների կանաչ լույսին, որպեսզի Իրանին վերադարձնի քարի դար: Այս մասին տեսաուղերձում հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, տեղեկացնում է AFP-ն:

Նա, մասնավորապես, նշել է.  «[Իսրայելական զինվորականները] պատրաստ են ինչպես պաշտպանության, այնպես էլ հարձակման, և թիրախները նշված են: Մենք սպասում ենք Միացյալ Նահանգների «կանաչ լույսին»՝ առաջին հերթին Խամենեիի դինաստիայի վերացումն ավարտին հասցնելու համար, և, բացի դրանից, Իրանին Մութ ժամանակներ ու քարի դար վերադարձնելու համար՝ ոչնչացնելով էներգետիկայի ու էլեկտրամատակարարման հիմնական օբյեկտները և ապամոնտաժելով ազգային տնտեսական ենթակառուցվածքը»:

Կացը նաև հավելել է. «Այս անգամ, երբ հարձակումը վերսկսվի, այն կլինի այլ և մահացու՝ ավելացնելով կործանարար հարվածներն ամենազգայուն կետերին՝ իրանական ահաբեկչական վարչակարգին արդեն հասցված հզոր հարվածներից հետո, որոնք կցնցեն և կկործանեն դրա հիմքերը»:

Հիշեցնենք՝ փետրվարի 28-ին սկսված ամերիկաիսրայելական ռազմական հարձակման հետևանքով սպանվել էր Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, որի որդին ավելի ուշ փոխարինել էր նրան այդ պաշտոնում, սակայն նույնպես վիրավորվել էր:

 

 

  • Կիսվել: