կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Իսրայելը պետք է դուրս գա խելահեղության վիճակից եւ կանգնեցնի Գազայի գրոհը. Էրդողան

Իսրայելը պետք է դուրս գա խելահեղության վիճակից եւ կանգնեցնի Գազայի գրոհը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելին կոչ է արել անհապաղ դուրս գալ «խելահեղության վիճակից» եւ դադարեցնել Գազայի գրոհը։

Իսրայելի Պաշտպանության բանակը Թելեգրամ-ալիքում հայտարարել է, որ գիշերը հարվածներ է հասցրել 150 օբյեկտների Գազայի հատվածի հյուսիսում։

«Գազայի չդադարող ռմբակոծումները նորից ուղղվել են կանանց, երեխաների եւ անմեղ մարդկանց դեմ՝ խորացնելով հումանիտար ճգնաժամը։ Իսրայելը պետք է անհապաղ դուրս գա խելահեղության այդ վիճակից եւ դադարեցնի գրոհները։ Ես իմ բոլոր եղբայրներին եւ քույրերին այսօր հրավիրում եմ Ստամբուլի Աթաթյուրքի անվան օդանավակայան մեծ պաղեստինյան հանրահավաքի, որտեղ մենք բարձրաձայն կհայտարարենք, որ մենք Պաղեստինի ժողովրդի հետ ենք եւ դեմ ենք իսրայելական ճնշմանը»,- գրել է Էրդողանը Х սոցցանցում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: