Իսրայելը պատրաստ է Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների վերսկսմանը. Կաց
Անհրաժեշտության դեպքում Իսրայելը պատրաստ է Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը՝ դեռևս մնացած սպառնալիքները չեզոքացնելու համար: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նա նշել է, որ Իսրայելը պատրաստ է շարունակել գործողությունները մինչև վերջնականորեն ապահովվեն իրենց նպատակներն ու վերացվեն Իրանի կողմից սպառնալիքները։


