Իսրայելը Լիբանանում սպանել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հրամանատարին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Լիբանանի տարածքում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի հրամանատար Մուհամմադ Շահինին սպանելու մասին։ Նա սպանվել է Լիբանանի հարավում գտնվող Սիդոնի շրջանում ավիահարվածի հետևանքով։
Իսրայելի բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ Մուհամմադ Շահինն ահաբեկչական հարձակումներ էր ծրագրում Իսրայելի վրա։ Մարտական գործողությունների ընթացքում նա ղեկավարել է Լիբանանից հրթիռային հարվածներն Իսրայելին և եղել է ՀԱՄԱՍ-ի կարևոր տեղեկատու:
Պաղեստինյան շարժման մամուլի ծառայությունը դեռևս չի մեկնաբանել Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարությունը։ Նախօրեին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել էր, որ իսրայելական բանակին հաջողվել է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի «զգալի մասը», սակայն Իսրայելի պաշտպանության բանակի աշխատանքը դեռ ավարտված չէ։ Նա ասել էր, որ Իսրայելը «կոչնչացնի ՀԱՄԱՍ-ի ռազմական և քաղաքական ներուժը»: