շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Իսրայելը հարված է հասցրել իրանական Կարմիր մահիկի ուղղաթիռին

Իսրայելը հարված է հասցրել իրանական Կարմիր մահիկի ուղղաթիռին

Իսրայելի զինված ուժերը հարված են հասցրել Իրանի Կարմիր մահիկի ընկերության որոնողափրկարարական ուղղաթիռին։ Այս մասին հաղորդում է կազմակերպության պաշտոնական տելեգրամյան ալիքը։

«Կարմիր մահիկի ընկերության որոնողափրկարարական ուղղաթիռը վնասվել է Իսրայելի դավադրական հարձակման հետևանքով», – ասված է հաղորդագրության մեջ։

«Կարմիր մահիկի ընկերության որոնողափրկարարական ուղղաթիռը վնասվել է Իսրայելի դավադրական հարձակման հետևանքով», – ասված է հաղորդագրության մեջ։

Ինչպես արդեն հայտնել ենք՝  հունիսի 13-ի գիշերը Իսրայելը սկսել է հրթիռակոծել  Իրանին՝ մեղադրելովգաղտնի ռազմական միջուկային ծրագիր իրականացնելու մեջ։ Օդային հարվածների և դիվերսիոն խմբերի գործողությունների թիրախ են դարձել միջուկային օբյեկտներ, բարձրաստիճան զինվորականներ, հայտնի միջուկային ֆիզիկոսներ, ավիաբազաներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և «երկիր-երկիր» տիպի հրթիռային կայանքներ։

Այդուհանդերձ, ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ իրենք տեղեկություն չունեն Իրանի կողմից միջուկային զենք ունենալու մասին։

  • Կիսվել: