շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Իսրայելը hարձակվել է Լիբանանի հարավում և Արևմտյան Բեկաայում գտնվող Հեզբnլլաhի հենակետերի վրա

Իսրայելը hարձակվել է Լիբանանի հարավում և Արևմտյան Բեկաայում գտնվող Հեզբnլլաhի հենակետերի վրա

Իսրայելական ՌՕՈւ կործանիչները առավոտից 13 հարձակում են գործել Հեզբոլլահի ռազմական օբյեկտների վրա Լիբանանի հարավում գտնվող Նաբատիա նահանգում և Արևմտյան Բեկաա տարածաշրջանում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Jazeera հեռուստաալիքին:

Նրա տեղեկություններով՝ ռմբակոծությունների են ենթարկվել Հեզբոլլահի ջոկատների հենակետերը Սիրբին, Տոուլա և Էբբա շրջաններում, այնտեղ ստեղծված ստորգետնյա կառույցներն ու պահեստները։ Այնտեղից տեղեկություններ են ստացվել ուժեղ ավերածությունների և խաղաղ բնակիչների շրջանում տուժածների մասին, նրանց թիվը ճշտվում է։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Ավիխայ Էդրին տեղի բնակչությունից պահանջել էր շտապ տարհանվել վտանգավոր գոտուց՝ նախքան ավիահարվածները։ Նա Արաբ-Սելիմ, Ջարդժուա, Ջումեյջմա, Կլեյա, Կֆար-Ռումման, Մաշգարա, Նումեյրիա, Ռեյհան և Հարրուֆ բնակավայրերի բնակիչներին խորհուրդ է տվել «անհապաղ լքել իրենց տները և առնվազն մեկ կիլոմետր հեռանալ այն շրջաններից, որոնց հասցվելու են հարվածները»։

Հանրապետության առողջապահության նախարարության տվյալներով՝ մայիսի 10-ին Լիբանանում իսրայելական ավիացիայի հարձակումների և հրետանային հարվածների հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել, 107-ը՝ վիրավորվել։

  • Կիսվել: