Իսրայելը ՀԱՄԱՍ-ին առաջարկում է պատանդների ազատ արձակման երկփուլ ծրագիր
Իսրայելը եգիպտական միջնորդների միջոցով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը ներկայացրել է Գազայի հատվածից պատանդներին ազատելու երկփուլ ծրագիր, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով եգիպտական անանուն իրազեկ աղբյուրներին։
«Իսրայելը եգիպտական միջնորդների միջոցով ՀԱՄԱՍ շարժմանն առաջարկել է Գազայում պահվող պատանդներին ազատելու երկփուլ ծրագիր»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ՝ հղում անելով «լավատեղյակ» աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ իսրայելական պլանը ենթադրում է, որ առաջին փուլում ՀԱՄԱՍ-ը կազատի 11 պատանդի և կհանձնի 16 զոհվածների մարմինները, որից հետո կհաստատվի զինադադար 40 օր ժամկետով։