չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Իսրայելը գործում է ոչ թե որպես պետություն, այլ որպես կազմակերպություն. Էրդողան

Իսրայելը գործում է ոչ թե որպես պետություն, այլ որպես կազմակերպություն. Էրդողան

Իսրայելը գործում է ոչ թե որպես պետություն, այլ որպես կազմակերպություն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Նրա խոսքով՝ անհամամասնական եւ չհիմնավորված գրոհները Գազայի հատվածի դեմ կարող են Իսրայելին դնել «անսպասելի եւ անցանկալի վիճակի մեջ համաշխարհային հանրային կարծիքի առումով»։ «Իսրայելը պետք է հիշի, որ եթե գործի որպես կազմակերպություն, այլ ոչ թե որպես պետություն, նրան կսկսեն վերաբերվել որպես կազմակերպության»,- նշել է նա՝ կողմերին կոչ անելով խուսափել պաղեստինցի ժողովրդի «լիակատար պատժելուն» ուղղված «իմպուլսիվ որոշումներից», ներառյալ հումանիտար օգնության մատակարարումների դադարեցումը։

Էրդողանը նույն ելույթում ասել է, որ Թուրքիան կուժեղացնի հարվածները Սիրիայի եւ Իրաքի քուրդ ապստամբների դեմ։

Նշենք, որ Թուրքիան հինգշաբթի օրվանից ռմբակոծում է Սիրիայի հյուսիսարեւելյան օբյեկտները՝ հարվածներ հասցնելով քաղաքացիական եւ ռազմական օբյեկտներին եւ ենթակառուցվածքին։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: