երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իսրայելը եւ Ադրբեջանը քննարկել են անօդաչուների համատեղ արտադրության ընդլայնման հարցը

Իսրայելը եւ Ադրբեջանը քննարկել են անօդաչուների համատեղ արտադրության ընդլայնման հարցը

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիեւը Աբու Դաբիում, Միջազգային պաշտպանական ցուցահանդեսի եւ IDEX-2023 համաժողովի շրջանակում, հանդիպել է իսրայելական Aeronautics ընկերության տնօրեն Մոշե Էլազարի հետ։ Այս մասին տեղեկացրել է «Интерфакс-Азербайджан»-ը։

Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Իսրայելը Թուրքիայի հետ միասին հանդիսանում է Ադրբեջան անօդաչու թռչող սարքերի գլխավոր մատակարարներից մեկը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: