երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու

Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու

Իսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտուց և թույլ չի տա Իրանին ձեռք բերել միջուկային զենք։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Նրա խոսքով՝ Իսրայելը «կմնա անվտանգության գոտում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ երկրի հյուսիսի բնակիչներին պաշտպանելու համար»՝ ընդգծելով, որ իր դիրքորոշումը չի փոխվի։

Նեթանյահուն նաև նշել է, որ Իսրայելը թույլ չի տա Իրանին ունենալ միջուկային զենք՝ անկախ դիվանագիտական զարգացումներից։ Նա հավելել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Իսրայելն իրականացրել է «երկու խոշոր գործողություն» Իրանի դեմ՝ կանխելու, իր խոսքով, անմիջական սպառնալիքը, որը գալիս է Իրանի ռեժիմից։

  • Կիսվել: