չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Իսրայելը 90 պաղեստինցի բանտարկյալ ազատ է արձակել

Իսրայելը 90 պաղեստինցի բանտարկյալ ազատ է արձակել

Գազայում հրադադարի հաստատման առաջին օրը «Համաս»-ն ազատել է 3 իսրայելցի պատանդների, իսկ Իսրայելը՝ 90 պաղեստինցի բանտարկյալների, հաղորդում է Reuters-ը։

Հրադադարը հնարավորություն է տվել պաղեստինցիներին վերադառնել ռմբակոծված թաղամասեր՝ բնականոն կյանքը վերականգնելու համար, բեռնատարներն անհրաժեշտ հումանիտար օգնություն են հասցնում տեղի բնակիչներին, իսկ Գազայի մեկ այլ հատնվածում ժողովուրդը ողջունում է թաքստոցներից դուրս եկող «Համաս»-ի զինյալներին։

Ըստ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի՝ իրայելական բանտերից ազատվածները 69 կանայք և 21 դեռահասներ են։

Նախօրեին հաղորդվեց, որ իսրայելական զորքերը սկսել են Գազայի հատվածի Ռաֆահի շրջաններից հետ քաշվել դեպի Եգիպտոսի և Գազայի սահմանի երկայնքով «Ֆիլադելֆիայի միջանցք»։

Գազայի հատվածում Իսրայելի և «Համաս»-ի միջև հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել հունվարի 19-ին՝ դադարեցնելով 15-ամսյա պատերազմը, որը ավերածություններ և լուրջ քաղաքական փոփոխություններ բերեց Մերձավոր Արևելքում:

  • Կիսվել: