Իսրայելն ու ԱՄՆ-ն ավելի քան 20 տարի աշխարհին վախեցնում էին իրանական միջուկային ծրագրով. Բաղայի
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն ավելի քան 20 տարի «վախեցրել են» աշխարհին՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ հայտարարություններով: Այս մասին տեղեկացնում է իրանական ԻՌՆԱ-ն:
Նշվում է, որ, ըստ Բաղայիի, թեև Թեհրանը պատրաստվում է բանակցությունների, «երկիրը պետք է լիովին պատրաստ լինի ցանկացած սցենարի»։
Նա նաև հերքել է Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ մտահոգությունները՝ հայտարարելով, որ դրանք իրական հիմք չունեն։
«Չնայած անցյալ տարվա հունիսին տեղի ունեցած 12-օրյա պատերազմին՝ որոշում է ընդունվել ներգրավվել բանակցային գործընթացում, և վերջին փուլում համաձայնություն է ձեռք բերվել նախնական ըմբռնման որոշ հիմնական պարամետրերի շուրջ՝ նրանց տեսանկյունից մտահոգությունները վերացնելու, իսկ մեր տեսանկյունից՝ Իրանի միջուկային իրավունքները երաշխավորելու համար»,- ասել է Բաղային։


