երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Իսրայելն առայժմ դադարեցնում է հարվածները Իրանին. Նեթանյահու

Իսրայելն առայժմ դադարեցնում է հարվածները Իրանին. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաստատել է, որ Իսրայելն առայժմ դադարեցնում է հարվածները Իրանին:

Իր ազգին ուղղված ուղերձում նա, մասնավորապես, նշել է. «Այս պահին կրակը դադարել է, քանի որ Թեհրանի ահաբեկչական ռեժիմի դեմ մեր հարվածներից հետո նրանք դադարեցրել են հարձակվել մեզ վրա»։

Միևնույն ժամանակ նա կրկին նախազգուշացրել է. «Եթե Իրանը սխալ թույլ տա և կրկին հարձակվի Իսրայելի վրա, ապա Իսրայելը կպատասխանի անզուսպ ուժով»։

 

  • Կիսվել: