կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
Իսրայելի ընդդիմության առաջնորդը քննադատել է ԱՄՆ-ի և Իրանի միջև սպասվող համաձայնագիրը

Իսրայելի ընդդիմության առաջնորդը քննադատել է ԱՄՆ-ի և Իրանի միջև սպասվող համաձայնագիրը

Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը քննադատել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր համաձայնագիրը. ըստ նրա՝ այն չի համապատասխանում Իսրայելի նպատակներին և չի ապահովում իսրայելական կողմի առանցքային խնդիրների իրականացումը։

«Ռեժիմը պահպանվում է, հրթիռային ծրագիրը մնում է անձեռնմխելի, իսկ Իրանը կարող է վերականգնել իր միջուկային ծրագիրը»,-գրել է Լապիդը X սոցիալական ցանցում։

Նա նաև ստեղծված իրավիճակը բնութագրել է որպես Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի քաղաքականության «լիակատար ձախողում» և հայտարարել, որ նման ընթացքը կարող է հանգեցնել նրան, որ Իսրայելը հայտնվի «ազգային անվտանգության հարցերով հրահանգներ ստացող պրոտեկտորատի» կարգավիճակում։

Քննադատելով Իսրայելի կառավարության գործողությունները՝ Լապիդը նաև ընդգծել է, որ այն չի կարողանում ռազմական ձեռքբերումները վերածել երկարաժամկետ ռազմավարական արդյունքների։

 

  • Կիսվել: