կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Իսրայելի վերջին գրոհի հետեւանքով զոհվել է Al Jazeera հեռուստաալիքի օպերատորը

Իսրայելի վերջին գրոհի հետեւանքով զոհվել է Al Jazeera հեռուստաալիքի օպերատորը

Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պատերազմն սկսվելու պահից սպանվել է առնվազն 59 պաղեստինցի լրագրող, տեղեկացրել է Al Jazeera հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի օպերատոր Սամեր Աբուդական այդ 59-ից մեկն է, եւ նա վերջին պաղեստինցի լրագրողն է, որը զոհվել է իսրայելական գրոհի հետեւանքով։

Շատերը վիրավորվել են, այդ թվում Գազայում Al Jazeera-ի բյուրոյի ղեկավար Վաել Դահդուհը, որի ընտանիքը սպանվել է նախորդ իսրայելական հարձակման ժամանակ։

Զոհվել է նաեւ առնվազն յոթ ոչ պաղեստինցի լրագրող՝ չորս իսրայելցի եւ երեք լիբանանցի։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: