Իսրայելի վարչապետի որդին կոչ է արել բոյկոտել թուրքական ավիաուղիները
Յաիր Նեթանյահուն՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին, սոցիալական կայքերում քննադատական գրառումներ է արել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ ծավալելու մասին:
Նա Twitter-ում ու Facebook-ում կոչ է արել բոյկոտել թուրքական պետական ավիաուղիները (Turkish Airlines)՝ որպես Սիրիայի տարածքում թուրքական զինուժի գործողությունների պատասխան:
Նշենք, որ օրեր առաջ Նեթանյահուի որդին իր գրառումներից մեկում նշել էր՝ «ազատ Քուրդիստան»՝ այդպիսով աջակցություն հայտնելով քրդերին: