հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է նոր, Iron Beam լազերային որսող համակարգի գործարկման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է նոր, Iron Beam լազերային որսող համակարգի գործարկման մասին

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը նախազգուշացրել է երկրի հակառակորդներին ձեռնպահ մնալ Թել Ավիվի «վճռորոշ» պաշտպանական կարողությունների փորձարկումից և հաստատել է, որ Iron Beam լազերային որսող համակարգը գործնականում պատրաստ է շահագործման։ Այս մասին նախարարը հայտարարել է Rafael պաշտպանական տեխնոլոգիական ընկերություն կատարած այցի ժամանակ, գրում է Times of Israel-ը:

«Մեր թշնամիները պետք է հստակ իմանան և հասկանան, որ մենք բազմաթիվ միջոցներ ունենք վճռական հարված հասցնելու համար։ Եթե ​​նրանք նորից ձեռք բարձրացնեն Իսրայելի վրա, այդ ձեռքը կկտրվի»,- հայտարարել է Կացը ընկերության ղեկավարության և պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ Rafael-ի օբյեկտներում շրջայցի ժամանակ։

 Ըստ Իսրայելի պաշտպանության նախարարության, «Iron Beam» առաջադեմ տեխնոլոգիան, որը լազերներ է օգտագործում հրթիռներ և անօդաչուներ որսալու համար «Iron Dome»-ի արժեքի չնչին չափով, կգործարկվի այս տարվա վերջին,:

«Լազերային համակարգն ապագայի զենք է, որն ունակ է չեզոքացնել սպառնալիքների լայն շրջանակ... ակնառու և անընդհատ բարելավվող արդյունքներով։ Իսրայելի քաղաքացիները նման պաշտպանության կարիք ունեն։

Iron Beam-ը նախատեսված է ոչ թե Iron Dome-ը կամ իսրայելական հակաօդային պաշտպանության այլ համակարգերը փոխարինելու, այլ դրանք լրացնելու համար՝ խոցելով ավելի փոքր չափսի արկեր և թողնելով մեծերը ավելի հզոր հրթիռային մարտկոցների համար, ինչպիսին David's Sling-ն է», - ասել է նա:

Պաշտպանության նախարարության տվյալներով, Iron Beam-ի զինամթերքը երբեք չի սպառվում, քանի դեռ էներգիայի աղբյուր կա:

  • Կիսվել: