կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Գազայում ռազմական գործողությունների նոր փուլի մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Գազայում ռազմական գործողությունների նոր փուլի մասին

Մեծ Բրիտանայի ԱԳ նախարար Ջեյմս Քլեվերլին կարծիք է հայտնել, որ Գազայում հրադադար հաստատելու «վերացական» կոչերը իրավիճակի բարելավման չեն հանգեցնի։

«Կրակը դադարեցնելու վերացական կոչերը չեն կարող բարելավել իրավիճակը։ Մենք հետևողականորեն ջանքեր ենք ներդնում, որպեսզի հումանիտար դադարներ սահմանվեն՝ պատանդներն ազատ արձակելու, Գազայում գտնվող Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին տարհանելու համար»,- ասել է Քլեվերլին։

Նա նաև կանխակալ կարծիք է հայտնել, թե հրադադար հաստատելու պարագայում ՀԱՄԱՍ-ը չի պահպանի այն։ Քլեվերլին հավատացրել է նաև, թե Լոնդոնն աշխատում է նաև, որ հակամարտության սրացումը նոր մասշտաբով չտարածվի մերձավորարևելյան տարածաշրջանում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: