երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանում Հեզբnլլահի դեմ գործողության շարունակման մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանում Հեզբnլլահի դեմ գործողության շարունակման մասին

Իրանի դեմ հարձակումների ժամանակավոր դադարեցումը որևէ կերպ չի ազդի Լիբանանում շիական Հեզբոլլահ շարժման դեմ իրականացվող ռազմական գործողության վրա, և մարտական գործողությունները շարժման դեմ կշարունակվեն: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը։

«Լիբանանում ՑԱԽԱԼ-ի ուժերը շարունակում են մարտական գործողությունները և ցամաքային օպերացիան Հեզբոլլահ ահաբեկչական կազմակերպության դեմ»,- ասված է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ իսրայելական բանակը հայտարարել էր Իրանի ուղղությամբ հարձակումների կասեցման մասին՝ քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան՝ հավելելով, որ պահպանում է պաշտպանական պատրաստվածության բարձր աստիճան:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանին հասցվող հարվածները երկու շաբաթով դադարեցնելու համաձայնության մասին և հավաստիացրել, որ հրադադարը կլինի երկկողմանի: Այնուհետև Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները համաձայնել են իրանական տասը կետից բաղկացած առաջարկին, և Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունները կսկսի ուրբաթ օրը՝ ապրիլի 10-ին, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում:

  • Կիսվել: