հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Իսրայելի պաշտպանության բանակը չի լքի Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտին, նույնիսկ եթե ԱՄՆ-ն դա պահանջի.Կաց

Իսրայելի պաշտպանության բանակը չի լքի Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտին, նույնիսկ եթե ԱՄՆ-ն դա պահանջի.Կաց

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) չի լքի Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտին, նույնիսկ եթե ԱՄՆ-ն դա պահանջի: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

«Նույնիսկ եթե ամերիկյան պահանջ լինի, մենք չենք հեռանա Հարավային Լիբանանից։ Լիբանանի 200 հազար բնակիչ չի վերադառնա: Ոչ բնակիչներ, ոչ ահաբեկիչներ: Ինչու: Քանի որ նախկինում անվտանգության գոտիներում, որտեղ նույնպես բնակվում էր քաղաքացիական բնակչություն, պայթյուններ ու ահաբեկչություններ էին տեղի ունենում զինվորների դեմ, ուստի մենք դա թույլ չենք տա»,-հայտարարել է Կացը:

  • Կիսվել: