Իսրայելի միջուկային զենքը լուրջ սպառնալիք է համաշխարհային անվտանգության համար. Արաղչի
Իրանի ԱԳՆ Աբբաս Արաղչին ՄԱԿ-ի միջուկային զինաթափման համաժողովում նշելով, որ «Իրանն իր խաղաղ միջուկային ծրագրերը իրականացնում է միջազգային վերահսկողության ներքո և Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (NPT) շրջանակներում»,- հավելել է. «Իսրայելը չանդամակցելով միջուկային ծրագրերին առնչվող որևէ կոնվենցիայի կամ միջազգային մարմնի, իր ծրագրերն իրականացնում է առանց վերահսկողության», գրում է parstoday.ir-ը:
«Իսրայելական միջուկային զենքը շարունակում է լուրջ սպառնալիք մնալ ողջ շխարհի համար»,- ընդգծել է Արաղչին:
Իրանի ԱԳ նախարարը ասել է. «Իրանը միշտ իր խաղաղ միջուկային գործունեությունը իրականացրել է միջազգային վերահսկողության ներքո և Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (NPT) շրջանակներում։ Իրանը լիովին համագործակցել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների հետ՝ ապահովելու այդ գործողությունների անվտանգությունը»։
Նա ընդգծել է. «Իսրայելը, առանց միջուկային զենքի վերահսկման հետ կապված որևէ կոնվենցիայի կամ միջազգային կազմակերպության անդամ լինելու, ազատորեն և առանց որևէ վերահսկողության, առաջ է տանում իր միջուկային ծրագրերը։ Նա հավելեց. «Մենք հուսով ենք, որ այս փոխհարաբերությունները կհանգեցնեն ընդհանուր նպատակների իրականացմանը և ականատես կլինենք խաղաղության, զինաթափման և զինյալ բռնության կանխարգելմանը ամբողջ աշխարհում»:
Իրանի ԱԳ խարարը զինված հակամարտությունների տարածումը մտահոգիչ է անվանել՝ չնայած աշխարհաքաղաքական լարվածությանը և հիշեցրել, որ որոշ երկրներ անվտանգության պատրվակով հսկայական գումարներ են ծախսում զենքի արտադրության և պահեստավորման վրա և օգնում են կրկնել տարածաշրջանում և աշխարհում անապահովության ու արյունահեղության տարածմանը։
Նա հավելել է. «Իսրայելի ռեժիմը կատարել է ամենաաննախադեպ և նողկալի գործողությունները, ինչպիսիք են ցեղասպանությունը, ռազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները Գազայում: Իսրայելի ներխուժումը Գազա հանգեցրել է այս հատվածի ավերմանը և ավելի քան 46000 մարդու կոտորածին, որոնց մեծ մասը երեխաներ, կանայք և ծերեր են եղել։ Իսրայելի ռեժիմի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, բռնի տեղահանումները և զանգվածային սովը երբեք չպետք է անպատիժ մնան»: