հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իսրայելի բանակը հրաժարվել է մեկնաբանել CNN-ի հարցը մանկաբուժական հիվանդանոցները շրջապատած տանկերի մասին

Իսրայելի բանակը հրաժարվել է մեկնաբանել CNN-ի հարցը մանկաբուժական հիվանդանոցները շրջապատած տանկերի մասին

Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ), Ալ-Նասր եւ Ալ-Ռանտիսի մանկաբուժական հիվանդանոցները պաշարած տանկերի մասին CNN-ի հարցին ի պատասխան հայտարարել է, որ ներկայում «վարվում են ինտենսիվ մարտեր ՀԱՄԱՍ-ի դեմ» եւ «չի կարող պատասխանել» այդ հարցերին։

Ուրբաթ այդ երկու հիվանդանոցների տնօրեն Մուսթաֆա ալ-Քահլութը CNN-ին տեղեկացրել էր, որ բուժհաստատությունները պաշարված են տանկերով, եւ աշխատակիցները չեն կարողանում հեռանալ դրանցից։

Պատասխանելով CNN-ի հարցին՝ ՑԱԽԱԼ-ը նշել է. «Հաշվի առնելով այն, որ ձեր հարցը վերաբերում է կոնկրետ մարտական գործողությունների, որոնք վարվում են ներկայում, մենք չենք կարող պատասխանել դրան կամ հաստատել կոնկրետ հարցումները»։

Ուրբաթ ալ-Քահլութը դիմել էր Կարմիր խաչին՝ տարհանման օգնություն խնդրելով։

«Մենք լիովին շրջապատված ենք, հիվանդանոցի մոտ տանկեր են, եւ մենք չենք կարողանում հեռանալ»,- ասել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: