հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Իսրայելի ավիահարվածի հետևանքով սպանվել է «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի անդամը

Իսրայելի ավիահարվածի հետևանքով սպանվել է «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի անդամը

Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով սպանվել են «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի անդամ Սալահ ալ-Բարդավիլը և նրա կինը։

Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։

Նշվում է, որ Բարդավիլը կնոջ հետ գտնվել է քաղաքից արևմուտք գտնվող տեղահանվածների վրանային ճամբարում։

  • Կիսվել: