Իսրայելի ԱԳՆ-ում խուզարկություններ են կատարվել
Ոստիկանները խուզարկություններ են կատարել Իսրայելի ԱԳՆ Երուսաղեմի կենտրոնակայանում։ Այս մասին տեղեկացրել է Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նրա տեղեկացմամբ՝ դա արվել է գաղտնի հետաքննության շրջանակում, որն սկսվել է մի քանի շաբաթ առաջ խարդախության դեմ պայքարի բաժնի քննիչների կողմից «Լահավ-433» հատուկ ստորաբաժանման խարդախության հետ կապված։
Քննությունը վարվում է այն անձանց դիվանագիտական անձնագրեր տալու կասկածանքով, որոնք դրա իրավունքը չունեն։ Խուզարկության ընթացքում առգրավվել են տարբեր փաստաթղթեր, տեղեկացրել են ոստիկանությունում։