Իսրայելական զորքերը ևս մեկ տարի կմնան Արևմտյան ափի փախստականների ճամբարներում
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը կիրակի հայտարարել է, որ կարգադրել է Իսրայելի Պաշտպանության բանակին մեկ տարի մնալ Հորդանան գետի Արևմտյան ափի փախստականների ճամբարներում, որոնք ավելի վաղ լքել էին թշնամու մարտիկները և քաղաքացիական բնակչությունը։
«Ես հանձնարարել եմ Իսրայելի պաշտպանության բանակին նախապատրաստվել հաջորդ տարվա ընթացքում մնալ այն ճամբարներում, որոնք մենք մաքրել ենք, և թույլ չտալ բնակիչներին վերադառնալ, թույլ չտալ ահաբեկիչներին վերադառնալ և ամրապնդվել այնտեղ», - նրա խոսքն է մեջբերում The Times of Israel-ը։
«Այս պահին 40 հազար պաղեստինցի է տարհանվել Ջենինի, Թուլկարմի և Նուր Շամսի ճամբարներից, և դրանք ազատ են բնակիչներից։ Կասեցվել է նաև Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության գործունեությունը»,- շարունակել է Կացը:
Ըստ նրա, զինվորականները տարածքները մաքրում են հակառակորդից, ոչնչացնում են նրա ենթակառուցվածքի ու սպառազինության օբյեկտները։ Նա ընդգծել է, որ նախկին իրավիճակին վերադարձ չի լինելու, և Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի ոչնչացնել թշնամու թիրախները ճամբարներում և այլ վայրերում և կխոչընդոտի իրանամետ ուժերին այստեղ «արևելյան ահաբեկչական ճակատ» ստեղծելուն։