շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Իսրայելական ուժերը նոր հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին. առնվազն հինգ մարդ է զոհվել

Իսրայելական ուժերը նոր հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին. առնվազն հինգ մարդ է զոհվել

Չնայած գործող հրադադարի ռեժիմին՝ Լիբանանի հարավում իսրայելական հարձակումները շարունակվել են նաև գիշերվա և վաղ առավոտյան ժամերին։ Այս մասին հայտնում է Լիբանանի պետական լրատվական գործակալությունը (NNA)։

Գործակալության տվյալներով՝ Հարավային Լիբանանի մի շարք բնակավայրերին հասցված մի շարք հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

Հաղորդվում է, որ Արաբ Սալիմ գյուղում իրականացված երկփուլանի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել։ Եվս մեկ մարդ զոհվել է Դեյր էզ Զահրանիի քաղաքապետարանի ուղղությամբ իրականացված հարձակման ժամանակ։ Առանձնակի նշվում է Դուվայր գյուղի արևելյան մուտքի մոտ մոտոցիկլետին անօդաչու թռչող սարքով հարվածելու հետևանքով զոհված մեկ մարդու մասին։

Հաղորդվում է նաև Ան Նումայրիա գյուղին հասցված ավիահարվածի մասին, որի հետևանքով մի քանի բնակելի տներ են ավերվել։ Ըստ NNA-ի՝ իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել նաև Կաֆր Գուզ բնակավայրին՝ ոչնչացնելով մի բնակելի շենք, իսկ կես ժամ չանցած՝ ևս մեկ շինություն։

Հավելյալ ավիահարվածներ են հասցվել նաև Կֆար Ռիման, Նաբատիա ալ Ֆաուկա, Շուկին, Հաբբուշ, Զիբդին, Սաջդ և Մահմուդիա շրջաններին ու գյուղերին։

Առանձին հաղորդվում է, որ իսրայելական անօդաչուն հարված է հասցրել Նաբատիա քաղաքի Ռահբատե թաղամասին և դրա շրջակայքին։

Ավերածությունների չափերի և հնարավոր այլ զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են։

  • Կիսվել: