շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Իսրայելական hարձակnւմների հետևանքով 2,969 մարդ է զnhվել․ Լիբանանի առողջապահության նախարարություն

Իսրայելական hարձակnւմների հետևանքով 2,969 մարդ է զnhվել․ Լիբանանի առողջապահության նախարարություն

Առնվազն 18 լիբանանցի է սպանվել մեկ օրում Իսրայելի ՌՕՈւ-ի հարվածների հետևանքով այն բնակավայրերին, որոնք հանդիսանում են շիական «Հեզբոլլահ» աշխարհազորի հենակետերը։ Եվս 124 մարդ վիրավորվել է, հայտնել է հանրապետության առողջապահության նախարարությունը։

«Մարտի 2-ին ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր սպանված քաղաքացիների ընդհանուր թիվը հասել է 2,969-ի, վիրավորներինը՝ 9,112-ի»,- նշվում է X-ում հրապարակված գերատեսչության ամփոփագրում։

Առողջապահության նախարարությունում նշել են, որ իսրայելական ինքնաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը շարունակում են գրոհել ցամաքային թիրախները հարավային Նաբատիա և Սայդա նահանգներում, ուստի զոհերի և տուժածների թիվը կարող է աճել։

  • Կիսվել: