երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Իսրայելական բանակը հայտարարել է «ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարի նոր փուլ» մտնելու մասին

Իսրայելական բանակը հայտարարել է «ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարի նոր փուլ» մտնելու մասին

ԻՊ-ի խոսնակի պաշտոնում մամուլի համար իր առաջին հայտարարության մեջ բրիգադային գեներալ Էֆի Դեֆրինն ասել է, որ զինվորականները թեւակոխել են «Համասի դեմ պայքարի նոր փուլ», գրում է Times of Israel-ը:

«Այս ծրագիրը ծառայում է պատերազմի նպատակներին՝ վերադարձնելով պատանդներին և ոչնչացնելով ՀԱՄԱՍ-ի ռազմական և կառավարման հնարավորությունները»,- ասել է նա։

Դեֆրինի խոսքով՝ Իսրայելի պաշտպանության բանակը պահպանում է «օպերատիվ երկիմաստությունը, որպեսզի մենք կարողանանք անսպասելիորեն բռնել թշնամուն և հասնել զգալի հաջողությունների»։

Նա ասել է, որ մարտի 18-ին Գազայում մարտերը վերսկսվելուց ի վեր Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել գոտու ավելի քան 600 թիրախների և սպանել ավելի քան 250 զինյալների, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի և քաղաքական բյուրոյի 12 բարձրաստիճան պաշտոնյաների:

  • Կիսվել: