երեքշաբթի, օգոստոս 18
18 / 8 / 2026
Իսպանիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. կա 3 վիրավոր

Իսպանիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. կա 3 վիրավոր

Իսպանիայի Գրանադայի նահանգում տեղական ժամանակով 10։30-ից հետո 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Երեք մարդ թեթև վնասվածք է ստացել, գրանցվել են լայնածավալ ավերածություններ։ Այս մասին հաղորդում է El Pais պարբերականը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գոխար մունիցիպալիտետում՝ ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա Ալենդին մունիցիպալիտետից, որտեղ ևս մեկ՝ 4,8 մանգիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել 3 օր առաջ՝ օգոստոսի 15-ի առավոտյան։

Ցնցումները հատկապես ուժեղ են զգացվել Գրանադայի հատվածում, ինչպես նաև Մալագայում, Կորդոբայում, Ալմերիայում, Խաենում և այլ քաղաքներում։

Երկրաշարժին հաջորդող 20 րոպեների ընթացքում գրանցվել է 4 հետցնցում, իսկ հաջորդ երկու ժամվա ընթացքում՝ ևս երկու հետցնցում։

 

  • Կիսվել: