Իսպանիան եռօրյա սուգ է հայտարարել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ
Իսպանիայի Նախարարների խորհուրդը Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ եռօրյա սուգ է հայտարարել։ Այս մասին լրագրողներին հայտարարել է վարչապետի գրասենյակի ղեկավար եւ թագավորության արդարադատության նախարար Ֆելիքս Բոլանյոսը։
«Իսպանիայի կառավարությունը եռօրյա սուգ կհայտարարի Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ: Ֆրանցիսկոս պապի հովվապետությունը խթան հանդիսացավ կաթոլիկ եկեղեցու նորացման և բարեփոխման համար, որն իր հետքը կթողնի պատմության մեջ», – ասել է նա:
Իսպանիայի բոլոր հիմնական քաղաքական գործիչները, այդ թվում՝ վարչապետ Պեդրո Սանչեսը, արդեն իրենց ցավակցություններն են հայտնել պոնտիֆիկոսի մահվան կապակցությամբ։
Ավելի վաղ Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը մահացել է։