երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իսլանդիան սպասում է հրաբխի ժայթքմանը

Իսլանդիան սպասում է հրաբխի ժայթքմանը

Արդեն մեկ շաբաթ է իսլանդական Գրինդավիկ քաղաքը ցնցվում է, տեղեկացնում է Եվրանյուզը:

Նշվում է, որ ամենաուժեղ ստորգետնյա ցնցումների մագնիտուդը կազմել է 3,7: Ավելին, տեղի Թորբյերն լեռան հիմքն օրական 3-4 մետրով ուռչում է:

Մասնագետները հայտարարել են, որ չեն բացառում շուտափույթ ժայթքումը: Նրանք որոշել են այդ գոտում չափիչ սարքեր տեղադրել, որպեսզի մոտակա օրերին ուշադիր հետևեն սեյսմիկ ակտիվությանը և ավելի ճշգրիտ որոշեն դրա ծագումը: Ժայթքումը կպահանջի ավելի քան 5 հազար մարդու տարհանում:

  • Կիսվել: