Իսլամական պետությունն իր վրա է վերցրել տաջկա-ուզբեկական սահմանին հարձակման պատասխանատվությունը
Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը իր վրա է վերցրել տաջկա-ուզբեկական սահմանին հարձակման պատասխանատվությունը: Այս մասին տեղեկացնում է Риа Новости-ն:
Նշենք, որ սահմանապահների վրա հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին, որի հետևանքով սպանվել է 15 զինյալ ու ևս 2-ը, ովքեր եղել են տաջկական կողմի ուժայիններ: