Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրը երբեք այսքան մոտ չի եղել ավարտին. Իրանի ԱԳՆ
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, ըստ որի՝ Թեհրանի հետ «հիանալի համաձայնագիր կարող է ստորագրվել» արդեն այս շաբաթավերջին: Նա նաև լրատվամիջոցներին զգուշացրել է զերծ մնալ ենթադրություններից:
Սոցցանցի իր էջում ԱԳ նախարարը, մասնավորապես, նշել է. «Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրը երբեք այսքան մոտ չի եղել ավարտին։ Մինչև դրա վերջնական մշակումը ԶԼՄ-ները պետք է զերծ մնան դրա բովանդակության վերաբերյալ շահարկումներից։ Մեր պատասխանատու և թափանցիկ մոտեցմանը համապատասխան՝ հանրությանը ժամանակին կներկայացվեն բոլոր մանրամասները»:



