Իսլամաբադի բանակցություններին մասնակցում են միայն Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները․ Tasnim
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում ընթացող բանակցություններին մասնակցում են միայն ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները։ Այս մասին հայտնել է «Tasnim» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին, որը մեկնաբանել է հանդիպմանը այլ երկրների ներկայացուցիչների հնարավոր մասնակցության մասին լուրերը։
Գործակալության զրուցակիցը նշել է, որ Իսլամաբադի բանակցություններին այլ պետությունների ներկայացուցիչների ներկայության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով՝ Պակիստանի մայրաքաղաքում գտնվում են միայն ամերիկյան և իրանական պատվիրակությունները։
Շաբաթ գիշերը Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Պակիստանի մայրաքաղաք՝ ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման շուրջ բանակցելու նպատակով։ Շաբաթ առավոտյան Իսլամաբադ է ժամանել նաև ամերիկյան կողմը ներկայացնող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ըստ աղբյուրների՝ անուղղակի խորհրդակցություններն արդեն ավարտվել են, և սպասվող բանակցությունները լինելու են ուղիղ ձևաչափով


