ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Իրավիճակի հանգուցալուծումը հրատապ է, քանի որ Հայաստանը մոտենում է նոր ընտրական ցիկլին․ Զախարովան՝  Շիրակում ձերբակալությունների մասին

Իրավիճակի հանգուցալուծումը հրատապ է, քանի որ Հայաստանը մոտենում է նոր ընտրական ցիկլին․ Զախարովան՝ Շիրակում ձերբակալությունների մասին

Հուսով ենք, որ այդ գործընթացները չեն հանգեցնի դատական համակարգի և ժողովրդի միջև անջրպետի և վստահության անկման։ Այս մասին այսօր հերթական ասուլիսի ժամանակ հայտարարել է  Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադառնալով Գյումրիում ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և նրա կողմնակիցների ձերբակալության։

«Սա Հայաստանի ներքին գործն է։ Մոսկվան հետևում է զարգացումներին` հաշվի առնելով, որ Շիրակում են տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան, Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը»,– ասել է Զախարովան։

Զախարովան նշել է, որ իրավիճակի հանգուցալուծումը հիմա հրատապ է, քանի որ Հայաստանը մոտենում է նոր ընտրական ցիկլին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: